Երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի գլխավորած պատվիրակությունը, որին կդիմավորի իր հայաստանյան գործընկեր Սերժ Սարգսյանը: Ստացված տեղեկության համաձայն, այցի ծրագրով հանդիպումներ են նախատեսվում նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Սերգեյ Իվանովի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հունվարի 26-ին նախատեսվում են նաեւ արձանագրության ստորագրում եւ մամլո ասուլիս: