Ֆերիգյուղի Սբ Վարդանանց եկեղեցում դեկտեմբերին հյուրընկալվել է հայատառ թուրքերեն մատենագիտության մասնագետ դոկտ. Հասմիկ Ստեփանյանը: Առիթը նրա նոր ստվարածավալ աշխատանքն է, որը «Յառաջ»-ի տեղեկացմամբ վերջերս հրատարակվել է Պոլսում: Ռոբեր Հատեճյանը պատահական չի համարել գրքի լույսընծայումը Թուրքիայում, քանի որ. «Երբ ասվում է «հայատառ թուրքերեն», ընդգծվում է թուրքերենը եւ ցույց է տրվում, թե հայերը այս բնագավառում էլ ինչպիսի նպաստ են բերել թուրք մշակույթին»: Գ. Գ.