Ինչպես տեղեկանում ենք «Յառաջ» օրաթերթից, դեկտեմբերին Գլենդեյլի «Ռընեսանս» ճաշարանում տեղի ունեցած դրամահավաքության շնորհիվ «Լարք» երաժշտական ընկերակցությունը գնել է նոր կենտրոն: Ընկերակցությունը` խմբավար Վաչե Պարսումյանի ղեկավարությամբ, տարիներ շարունակ իր մեծ ու փոքր ձեռնարկներով, հրատարակած երաժշտական եւ գեղարվեստական գրքերով մեծ շարժում է ստեղծել գաղութում: Ընկերակցության նոր կալվածքն արժե 2 մլն դոլար, իսկ վերանորոգման համար կպահանջվի 350 հազար դոլար, թեեւ հանգանակված գումարը կազմել է 850 հազար դոլար: