ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Դեկտեմբերի համեմատ ցուցակում փոփոխությունները շատ չնչին են: Դա պայմանավորված է ձմռան այս շրջանում ազգային հավաքականների միջեւ հանդիպումների չնչին քանակով:
Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է տեղը 108-րդ հորիզոնականում: Ամենամեծ առաջընթացն ունեցել է Բանգլադեշի հավաքականը` վեր բարձրանալով 17 տեղով: Չնչին փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ լավագույն տասնյակում: Մեքսիկայի հավաքականը 2 հորիզոնականով նահանջել է, իսկ ԱՄՆ-ի ընտրանին մեկ տեղով վեր է բարձրացել:
Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ցուցանիշները:
1. Բրազիլիա | 839 |
2. Չեխիա | 796 |
3. Հոլանդիա | 790 |
4. Արգենտինա | 772 |
5. Իսպանիա | 768 |
6. Ֆրանսիա | 768 |
7. Մեքսիկա | 767 |
8. ԱՄՆ | 767 |
9. Անգլիա | 757 |
10. Պորտուգալիա | 753 |
34. Ռուսաստան | 661 |
40. Ուկրաինա | 629 |
59. Ուզբեկստան | 573 |
61. Բելառուս | 570 |
66. Լատվիա | 560 |
76. Էստոնիա | 543 |
102. Լիտվա | 463 |
105. Վրաստան | 458 |
107. Մոլդովա | 441 |
108. Հայաստան | 431 |
114. Ադրբեջան | 394 |
116. Թուրքմենստան | 385 |
137. Ղազախստան | 314 |
141. Տաջիկստան | 299 |
159. Ղըրղզստան | 235 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ