«Ազերիպրես» գործակալությունը հաղորդում է, որ Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի պատվիրակության անդամներին բաժանվել են Բաքվում հրատարակված «Ղարաբաղի իրականությունը» գիրքը եւ Ադրբեջանի «իրականությանը» վերաբերող տեսանյութեր: Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ Գանիրա Փաշաեւան գործակալության լրագրողին հաղորդել է, որ 5-հատորյակն ունի «Խոջալուի ցեղասպանություն», «Հայկական ահաբեկչություն» եւ այլ գլուխներ: Գրքում նաեւ լուսանկարներ են, բնականաբար, ադրբեջանական մեկնաբանությամբ:
«Հեյդար Ալիեւ» ֆոնդի հրատարակած այս գրքի մասին Գանիրա Փաշաեւան ասել է. «Եթե հաշվի առնենք, որ հայերը շարունակում են տարածել իրենց սուտ քարոզչությունը, ապա այս հրատարակությունը կարող է լույս սփռել շատ հարցերի վրա»: Իրենց սուտն ադրբեջանցիները ԵԽԽՎ-ում տարածում են նաեւ «Խոջալուի ցեղասպանություն», «Հայկական ահաբեկչություն» տեսաֆիլմերի եւ Ադրբեջանի բնապատկերներով օրացույցների միջոցով:
Թ. Մ.