«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2006-01-25 | #13, 2006-01-26 | #14, 2006-01-27


ՄԵՀՄԵԴ ԱԼԻ ԱՂՋԱՅԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Հունվարի 12-ին Ստամբուլում դատարանի որոշմամբ ժամկետից շուտ ազատ արձակված Մեհմեդ Ալի Աղջան Թուրքիայի արտգործնախարարի միջնորդությամբ հունվարի 20-ին վերստին ձերբակալվել է: Հունվարի 23-ին նույն դատարանը նոր որոշում էր ընդունել, ըստ որի Աղջան ազատ կարձակվի 2010 թ. հունվարի 18-ին, այսինքն, առաջիկա 4 տարիները կանցկացնի բանտում:

Դատարանի նոր որոշումը կատարյալ հիասթափություն է պատճառել Աղջայի հարազատներին, հատկապես Մալաթիայում բնակվող ավագ եղբորըՙ Ադնանին եւ քրոջըՙ Ֆաթմային, որոնց ընտանիքի 15 անդամներ հունվարի 25-ից հացադուլ են հայտարարել:

Հացադուլի մասին թուրքական մամուլին իրազեկել է Ֆաթման: Նա անհասկանալի է համարել Աղջայի ազատ արձակումից հետո ձերբակալությունը եւ ավելացրել. «Կամ արդարությունը կվերականգնվի, կամ էլ մենք բոլորս կմեռնենք, պատրաստ ենք դրան»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4