Ադրբեջանում գազի մատակարարման ծավալները մեծացնելու բանակցություններից հետո, «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ, Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին բանակցություններ է վարում Իրանում պարսկական գազի մատակարարման համար: «Փրայմ նյուզի» տեղեկություններով էլ, արդյունքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Մինչդեռ այսօրվա դրությամբ Վրաստանում էլեկտրաէներգիայի դեֆիցիտը կազմում է մոտ 600 մգ/վ: Ինչպես նշվել է երեկ «Վրաստանի պետական էներգահամակարգ» ընկերության արտակարգ նիստում, որին մասնակցել են երկրի ներքին գործերի նախարարը, գլխավոր դատախազը, նշվել է, որ էլեկտրաէներգիան մատակարարվում է միայն կենսականություն ապահովող օբյեկտներին, սպառողների 95 տոկոսին: Վրաստանի իշխանությունները հաստատուն գներ են սահմանել բալոնով գազի եւ կերոսինի համար: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի որոշմամբ Վրաստանին տրամադրվելու է հումանիտար օգնություն: