Ֆրեզնոյում գործող հայկական ուսումնասիրությունների ընկերությունը հրատարակել է իր պարբերաթերթի հերթական 14-րդ հատորը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեյքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 14-ի—համարը:
Ներկա հատորը համատեղ խմբագրել են Քլիվլենդի պետական համալսարանիցՙ դոկտ. Ջոն Գրեպինը եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանիցՙ դոկտ. Պիտեր Քաուին: Հատորում տեղ են գտել Ըրլ Անդերսոնի, Մարկ Հոստի, Ռոբերտ Թոմսոնի, Վարդան Մաթեւոսյանի եւ Ջոն Գերիկյանի ուսումնասիրությունները, ինչպես նաեւ գրախոսականներ հայկական հարցերի հետ առնչություն ունեցող գրքերի:
Հավելյալ տեղեկություններ եւ նախկինում հրապարակված հատորների օրինակներ ստանալու համար դիմելՙ Armenian Studies Program at Fresno State, 5245 N Backer Ave., PB4, Fresno CA g3740-8001 կամ էլ-փոստի հետեւյալ հասցեովՙ barlowd@csufresno.edu
Հ. Ծ.