«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2006-01-27 | #15, 2006-01-28 | #16, 2006-01-31


ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԴԻՄԵԼ ՓՈԽԶԻՋՄԱՆ...»

Այսօր երեկոյան Բաքու կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Ազերիպրես» գործակալության հաղորդմամբ, բանակցությունների ընթացքում կքննարկվեն փետրվարին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպմանը վերաբերող հարցեր:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդգծելով բանակցությունների բարդ ընթացքը, նշել է. «Մենք չենք կարող դիմել փոխզիջման եւ փորձում ենք օգտագործել տարբեր փաստարկներ»: Ինչպես ասել է Մամեդյարովըՙ Ադրբեջանը փորձում է գտնել այնպիսի հարցերի պատասխանը, ինչպես, օրինակՙ ընդհանուր տարածքում համայնքների համատեղ բնակությունը խաղաղ պայմաններում: Ադրբեջանի արտգործնախարարը նշել է նաեւ, որ իր երկիրը հայեցակարգային ձեւով է խոսում խաղաղության մասին, բայց նշված հարցերն այնքան էլ սկզբունքային չեն:

Մինչ Ադրբեջանը եւս մեկ անգամ հնչեցնում է իր դիրքորոշումները փետրվարին կայանալիք հանդիպումից առաջ, Ստրասբուրգում «Ազերիպրես» գործակալության փոխանցմամբ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարում է, որ մոտ 6 շաբաթ հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում նորարարություններ ի հայտ կգան: Թերի Դեւիսը հրաժարվել է մեկնաբանել, թե կոնկրետ ինչի՞ց են բաղկացած այդ նորարարությունները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4