«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2006-01-27 | #15, 2006-01-28 | #16, 2006-01-31


ՊՈՒՏԻՆ. «ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՆԱՆ»

Նման դիրքորոշում ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լոնդոնում Կոսովոյի հարցով կոնտակտային խմբի հանդիպման նախաշեմին: Խմբի նիստին կմասնակցի նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Կառավարության անդամների հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը նշել է նաեւ, որ Կոսովոյի հարցը Ռուսաստանի համար կարեւոր է ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման տեսանկյունից, այլեւ հետխորհրդային տարածքի պրակտիկ շահերից: Կոսովոյի հարցով բոլոր տարբերակներն այս առնչությամբ էլ պետք է ունիվերսալ բնույթ ունենան: Եվ քանի որ հետխորհրդային տարածքում հակամարտությունները լուծված չեն, հնարավոր չէ գնալ մի ճանապարհով, երբ մեկ կիրառվում է սկզբունքների մի խումբ, մյուս դեպքումՙ այլ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4