Հունվարի 30-ից Վրաստանն արգելել է իր օդային տարածքով Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների թռիչքները: «Ավիապորտ» ինտերնետային էջի տեղեկացմամբ, քաղաքացիական օդանավերը կշարունակեն թռիչքները, մասնավորապես «Աերոֆլոտ» եւ «Սիբիր» ավիաընկերությունների ինքնաթիռները: Տեղեկության համաձայն, ռուսաստանյան ինքնաթիռներին Վրաստանի տարածքով թռիչքներն արգելվել էր աերոնավիգացիոն ծառայության դիմաց ոչ կանոնավոր վճարումների պատճառով: