«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2006-01-27 | #15, 2006-01-28 | #16, 2006-01-31


ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

Թուրքիան որոշել է հանել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ հաղորդել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գեորգի Արվելաձեն: Ըստ վերջինիս, մոտ օրերս Թուրքիան ամբողջությամբ կհանի վիզային ռեժիմը, Թուրքիա մուտք գործելու դեպքում Վրաստանի քաղաքացիները ոչինչ չեն վճարի:

Վերջին ժամանակներս Վրաստան-Թուրքիա հարաբերություններում վիզային ռեժիմը բավականին թեթեւ էր, Վրաստան եւ Թուրքիա մուտք գործելու համար երկու երկրների քաղաքացիները վճարում էին 15 դոլարՙ հենց մուտքի ժամանակ ստանալով վիզա: Անցյալ տարվա աշնանից Վրաստանի կառավարության որոշմամբ Թուրքիայի քաղաքացիները Վրաստան էին այցելում առանց որեւէ վճարի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4