Ընկերական շրջանակից «Ազգը» երեկ տեղեկացավ, որ հանրապետության նախագահի խորհրդականներից մեկը վերջերս այցելում եւ մանրամասն ուսումնասիրում է Հանրային հեռուստատեսության կառուցվածքն ու տեխնիկական եւ այլ տվյալները: Առայժմ պարզ չէ, թե ո՞րն է այդ հետաքրքրության նպատակը, սակայն պաշտոնափոխությունների ներկայիս մթնոլորտում կարելի է հետեւություններ անել, որ Հանրային հեռուստատեսությունը բացառություն չէ: