50,8 կգ քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն իր տիտղոսը կպաշտպանի մարտի 3-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Ինյես քաղաքում: Նրա մրցակիցը կլինի ֆիլիպինցի Դիոսադո Գաբին, որը IBF-ի վարկանիշային ցուցակում 6-րդ տեղում է: Այս մասին տեղեկացրել է Red Stars Boxing ընկերության ղեկավար Էդուարդ Ղումաշյանը, որն ԱՄՆ-ում ներկայացնում է Վախթանգի շահերը: Ներկայումս բանակցություններ են վարվում մենեջեր Գերի Շոուի հետՙ Դարչինյանի մենամարտերի կազմակերպման հարցով:
Նշենք, որ Դարչինյանը դժգոհ էր Ավստրալիայում իր մենամարտերի կազմակերպումից: Երկու անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանությունը հետաձգվել էր: Ուստի Վախթանգը շատ էր ցանկանում մենամարտել ԱՄՆ-ում: Հնարավոր է, որ նա ընդհանրապես տեղափոխվի ԱՄՆ: