Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր Երեւանի «Բանանցն» այսօր ուսումնամարզական հավաքի կմեկնի Կիպրոս, որտեղ մարզումներին զուգահեռ նաեւ ստուգողական հանդիպումներ կանցկացնի: Կիպրոսում թիմին կմիանան մի խումբ լեգեոներներ: Արդեն շուրջ 10 օր է, «Բանանցը» մարզվում է նոր գլխավոր մարզիչ, ռուսաստանցի մասնագետ Նիկոլայ Կիսելյովի գլխավորությամբ` օրական անցկացնելով երկու պարապմունք: