150 Երկրների համալսարանականների ու հոգեւորականների մասնակցությամբ հունվարի 28-ին Հնդկաստանի Կոտայամ քաղաքի Եփրեմի էկումենիկ գիտահետազոտական ինստիտուտում կայացած «Հայկական օր» խորագրով համաժողովում ներկայացվել են «Հայկական մանրանկարներ եւ բյուզանդական սրբապատկերներ» թեման, հայ մանրանկարչությունն ընդհանրապես եւ հայ-հնդկական հարաբերությունների ակունքները: Ելույթ ունեցողները հին լեզուների ուսուցումն են կարեւորելՙ առանձնացնելով հայոց լեզվի ուսուցումը:
Մինսկի Բարեկամության տանը հունվարի 31-ին հայ գրականությանը նվիրված գրական-երաժշտական երեկո է կազմակերպել Բելառուսում ՀՀ դեսպանությունը:
Ն. Պ.