Անգլիայում ընթացող շախմատի Ջիբրալթարի մրցաշարի 9-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Մուհամեդ Ալ Սայեդի հետ: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հայ գրոսմայստերը վաստակել է 6 միավոր եւ 8-18-րդ տեղերն է բաժանում: Իսկ աղյուսակը շարունակում է գլխավորել բուլղարացի գրոսմայստեր Կիրիլ Գեորգիեւը: Նա հերթական հաղթանակը տոնեց Սերգեյ Վոլկովի նկատմամբ եւ վաստակեց 8 միավոր: Ավարտական տուրում նա սպիտակներով կմրցի 7 միավորով 2-րդ տեղում ընթացող Էմիլ Սուտովսկու հետ: Վերջինս 9-րդ տուրում հաղթեց Զոլթան Քսիմեսիին: 3-7-րդ տեղերը 6,5-ական միավորով բաժանում են Մոհա Ալ Մոդիակին, Ալեքսանդր Արեշչենկոն, Նայջլ Շորթը, Սերգեյ Վոլկովն ու Միխայիլ Գուրեւիչը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ