Իրանի հեղափոխության 27-ամյակին նվիրված երեկվա գիտաժողովի ժամանակ մասնավորապես այս կարծիքին էին, իրանագիտության կովկասյան կենտրոնի տնօրեն Գառնիկ Ասատրյանը, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, որոնք նշեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, խորքային ճանաչման անհրաժեշտության, սեփական արժեքներով համագործակցության մասին: «Ժամանակակից Իրանը հայ մտավորականների տեսանկյունից» խորագրով հանդիպման ընթացքում հայ մտավորականները գնահատեցին հետհեղափոխական Իրանի ձեռքբերումները` չմոռանալով առանցքում տեսնել հայերի հետ համագործակցության մասնաբաժինը: Ազգային գրադարանի տնօրենը խոսեց երկու երկրների միջեւ գրադարանային գործի համագործակցության մասին, «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը ներկայացրեց իրանական կինոյի ֆենոմենը, անդրադարձ եղավ նաեւ հայ-իրանական մշակութային հարաբերություններին, տարածաշրջանում Իրանի դերին, արվեստի եւ նկարչության բնագավառում Իրանի ձեռքբերումներին եւ այլն:
Գ. Գ.