«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2006-02-03 | #20, 2006-02-04 | #21, 2006-02-07


ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՇՎԵԴԻԱ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՓԱՐԻԶՙ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ

Այսօր, օրերս իր հանգիստը Ծաղկաձորում ավարտած նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեդիայի Թագավորություն: Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, պաշտոնական այցը կտեւի փետրվարի 7-9: Նախագահին կուղեկցեն արտաքին գործերի, առեւտրի եւ տնտեսական զարգացման, տրանսպորտի եւ կապի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը, Շվեդիայում Հայաստանի դեսպանը:

Այցելության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավի, այնուհետեւ վարչապետ Գերանա Պերսոնայի եւ խորհրդարանի նախագահ Բեռնեմ Ֆոն Սիդովի հետ: Քոչարյանը կհանդիպի նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ղարաբաղյան հակամարտության հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ: Կլինեն նաեւ հանդիպումներ սփյուռքի ներկայացուցիչների հետ: Փետրվարի 9-ին Քոչարյանը Ստոկհոլմից կմեկնի Փարիզՙ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-ին Փարիզի Ռամբույե արվարձանումՙ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի պաշտոնական հրավերով:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4