Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, ամերիկացի գիտնականներն աշխարհի 193 երկրներում հազվագյուտ ուսումնասիրություն են իրականացրել առողջական բնածին արատների տարածվածության մակարդակի վերաբերյալ: Հայաստանը գրավել է 65-րդ տեղը: Մասնագետների հաշվարկներով, 10 հազար հայից 534-ը տառապում է գենետիկ հիվանդություններով: «Ռեգնում» գործակալությունն այս տվյալները խնդրել է մեկնաբանել գենետիկայի բնագավառի փորձագետ, բժշկական գիտությունների թեկնածու Ալբերտ Մովսիսյանին: Գիտնականի խոսքերով, այսօր գենետիկան շատ հիվանդությունների ախտորոշման բանալին է դարձել ողջ Եվրոպայում եւ Ամերիկայում:
«Հայաստանում, սակայն, գենետիկ հիվանդությունների մի խումբ կա, որոնք չեն ախտորոշվում, որովհետեւ որոշակի հետազոտական մեթոդներ կիրառելու ֆինանսական հնարավորություններ չկան», ասել է Ալբերտ Մովսիսյանը:
Գենետիկ հիվանդությունների տարածվածության մակարդակով ավելի բարվոք վիճակում են Վրաստանը (73-րդ տեղն է գրավում), Թուրքիան (147-րդ), Ադրբեջանը (154-րդ), Իրանը (157-րդ): Ռուսաստանն այդ ցուցանիշով գրավում է 50-րդ տեղը (10 հազար ռուսներից 429 տառապում է բնածին արատներով)` Ֆրանսիայից, Ավստրիայից, Ավստրալիայից ու Շվեյցարիայից հետո:
Կ. Դ.