«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2006-02-03 | #20, 2006-02-04 | #21, 2006-02-07


ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՅՐ Է ԴՐԵԼ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս կայացած ֆեդերացիայի գործկոմի նիստում քննարկվել էր «Փյունիկ» ակումբի ղեկավարության վարքագիծը, որի որոշմամբ թիմը հրաժարվել էր «Համագործակցության գավաթի» խաղարկությունում «Նեւթչիի» հետ հանդիպումից: Ստեղծված իրավիճակից իր դժգոհությունը յուրօրինակ ձեւով էր արտահայտել հեռուստամեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, իր խմբագրած «Ֆուտբոլ պլյուս» թերթում հայտարարելով, որ ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանը վիրավորական արտահայտություններ է ունեցել իր հասցեին եւ փորձել է բռունցքներով հարձակվել իր վրա, որից հետո ինքը վերջնականապես հասկացել է, որ այլեւս հնարավոր չէ աշխատել նման մթնոլորտում, եւ հետեւաբար վայր է դնում գործկոմի անդամի լիազորությունները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4