«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2006-02-04 | #21, 2006-02-07 | #22, 2006-02-08


ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 7-ի հրամանագրով Գեւորգ Գեւորգյանը նշանակվել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար:

Գեւորգ Գեւորգյանը ծնվել է 1948 թ. սեպտեմբերի 15-ին: Սովորել եւ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում: Մասնագիտացել է նաեւ ժուռնալիստիկայում: 1983 թ.-ին մասնակցել է կինեմատոգրաֆիայի ստեղծագործական եւ ղեկավար աշխատողների որակավորման բարձրագույն կուրսերին ( Մոսկվա): Աշխատել է հեռուստատեսային ֆիլմերի «Երեւան» ստուդիայում: 1982-86 թթ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես արտադրության պետ, փոխտնօրեն, իսկ 1992-2006 թթ.ՙ տնօրեն: Մշակութային մի շարք պետական միջոցառումների կազմակերպմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար Գեւորգ Գեւորգյանն արժանացել է ՀՀ նախագահի եւ վարչապետի շնորհակալագրերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4