Փետրվարի 13-ին Ռյազանի երիտասարդական պալատում սիրահարների օրվա` Տյառնընդառաջի (Տրնդեզի) կապակցությամբ սպասվում է իսկական հայկական տոնակատարություն: Միջոցառումը կազմակերպվել է երիտասարդական պալատի եւ ժողովուրդների բարեկամության տան նախաձեռնությամբ` Ռուսաստանում Հայաստանի տարվա կապակցությամբ:
«Ռյազան ինֆո» գործակալությունը հաղորդում է, որ նախաձեռնողները տոնակատարությանը հրավիրել են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ծանոթանալ հայկական ավանդույթներին եւ սովորույթներին: Միջոցառման մասնակիցների համար կազմակերպում են տոնական համերգ, կենդանի երաժշտություն, պարեր, մրցույթներ, ինչպես նաեւ հյուրասիրություն` հայկական ազգային խոհանոցի խորտիկներով:
Գ. Գ.