«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2006-02-04 | #21, 2006-02-07 | #22, 2006-02-08


ՈՉ-ՈՔԻ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ

Հանրապետության բրոնզե մրցանակակիր Երեւանի «Բանանցը» շարունակում է ուսումնամարզական հավաքը Կիպրոսի Այանապա քաղաքում: Ինչպես տեղեկացանք ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանից, Կիպրոսում պարապմունքների եւ ստուգողական հանդիպումների անցկացման համար հիանալի պայմաններ են ստեղծված: Գլխավոր մարզիչ Նիկոլայ Կիսելյովի ղեկավարությամբ թիմն օրական երկու հագեցած պարապմունք է անցկացնում: Փետրվարի 6-ին «Բանանցը» ստուգողական առաջին խաղում ուժերը չափել է Չեխիայի «Յաբլոնեցի» հետ: Այդ խաղում հաշիվը բացել է «Բանանցի» նորեկ Իվան Զաբոլսկին: Վերջինս «Բանանցին» է միացել Կիպրոսում եւ ներկայում փորձաշրջան է անցնում թիմի կազմում: Նա հանդես է գալիս Դոնեցկի «Մետալուրգում»: Մինչեւ 75-րդ րոպեն «Բանանցը» խաղը շահում էր 1-0 հաշվով, սակայն չեխ ֆուտբոլիստներին հաջողվեց խույս տալ պարտությունից:

Մինչեւ ուսումնամարզական հավաքի ավարտը հայ ֆուտբոլիստները Կիպրոսում եւս 2 ստուգողական խաղ կանցկացնեն: Այսօր «Բանանցը» կհանդիպի Կուրսկի «Ավանգարդի» հետ, իսկ փետրվարի 10-ին վերջին խաղը կանցկացնի շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ: Փետրվարի 13-ին «Բանանցը» կվերադառնա Երեւան: Թիմի կազմում ներկայում փորձաշրջան են անցնում 6 լեգեոնականներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4