«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2006-02-04 | #21, 2006-02-07 | #22, 2006-02-08


ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ԿՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Ինչպես հայտնի է, ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների պատանեկան առաջնության ընտրական խմբերից մեկի, որում Հայաստանի հավաքականի հետ ընդգրկված են Շոտլանդիայի, Հունգարիայի եւ Բուլղարիայի պատանիները, մրցումները սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը անց են կացվելու Երեւանում:

Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը, գլխավոր մարզիչ Արսեն Չիլինգարյանի ղեկավարությամբ, փետրվարի 12-ից ուսումնամարզական առաջին հավաքը կանցկացնի Ծաղկաձորում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4