Երեկ ուշ երեկոյան Panorama.am-ը հաղորդեց, որ հրկիզվել է մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի «Տոյոտա Պրադո» 990 US համարանիշներ կրող մեքենան: Ս. Բաղդասարյանը կայքէջի թղթակցին ասել է, որ ինքը դեռ շաբաթ օրվանից մտավախություն ուներ, որ վերջերս հնչած հայտնի հայտարարությունների արդյունքում իրեն կարող են որոշակի վտանգներ սպառնալ: Նա պատմել է, որ, այդ իսկ պատճառով, մեքենան «Ֆուտբոլ Պլուս» խմբագրության մոտից տեղաշարժել է մոտակայքում գտնվող եւ լուսավորված բենզալցակայանի մոտ: Բաղդասարյանի ասելով` կիսայրված մեքենայի միջից հատնաբերվել է ապակյա շշի կտորներ: Ըստ Բաղդասարյանի` նա գիտե, թե ով է կազմակերպիչը եւ պատրաստ է ասել նրա անունը: