ԲԱՔՈՒ, 21 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամբուեի հանդիպման նախօրեին Բաքուն ԱՄՆ-ից եւ միջազգային կազմակերպություններից տարածքային ամբողջականության հարցում զիջումներ կատարելու ճնշման էր ենթարկվում:
Պնդելով այս մասին, Բաքվում լույս տեսնող «Զերկալո» թերթը չի բացառում, որ սցենարը կարող է կրկնվել եւ ճնշում գործադրվել Ադրբեջանի վրա:
«Այստեղ է, որ պաշտոնական Բաքուն իր շահերը պաշտպանելու նպատակով կարող է օգտագործել Ռուսաստանի հնարավորությունները, որին ավելի շատ հարմար է Ղարաբաղի հակամարտության կարգավորման սառեցումը»,-գրում է թերթը: