Շուշին Արցախի կրթամշակութային եւ հոգեւոր կենտրոնի վերածելու համար երեկ Շուշիում ստեղծվել է «Կաճառ» գիտահասարակական կազմակերպությունը, որի նախագահն է պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանը: Տեղեկության համաձայն, նախագահը շնորհավորել է ԼՂԻՄ մարզխորհրդի Հայաստանի հետ վերամիավորման որոշման 18-րդ տարեդարձը: Քննադատելով Ադրբեջանի ղեկավարության հակահայկական սանձարձակ քարոզչությունը` ներկաները հույս են հայտնել, որ ԼՂՀ կառավարությունը սատար կկանգնի կազմակերպության գործունեությանը` ադրբեջանական թուրքերի հակահայկական նկրտումներին արժանի հակահարված տալու գործում: