Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հյուպատոսությունը ծնողազուրկ երեխաներին, պատանի հասակում Հայաստանից դուրս եկած զինապարտներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ է տարել: 2005 թ. դեկտեմբերի 21-ին Գյումրի են տեղափոխվել Արփինե, Զավեն եւ Կարինե Մուչուրյանները, որոնք մոտ երկու տարի ապրելով Սալսկի քաղաքի մանկատանը` Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնել: Վերջիններս հայտնել են, որ իրենց հոր կենդանության ժամանակ ապրել են Գյումրիում եւ իրենց համարում են գյումրեցիներ:
Միաժամանակ «Արմավիա» ընկերության աջակցությամբ նույն չվերթով Հայաստան է փոխադրվել 15-ամյա Տիգրան Գասպարյանը, որը երեք տարի առաջ հանգամանքների բերումով կորցրել էր ընտանիքը: Այժմ տղան Աբովյան քաղաքում գտնվող հոր եւ քրոջ կողքին է: