«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2006-02-21 | #32, 2006-02-22 | #33, 2006-02-23


ԼՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պուտինը Քոչարյանին Ռուսաստան հրավիրելու մտադրություն ունի

«Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման արդյունքները լինեն դրական», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս մասին հայտարարել է երեկ Բաքվում` Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ասուլիսում: Պուտինի տեղեկացմամբ` ՌԴ-ն նախաձեռնում է լրացուցիչ խորհրդակցություններ: Այդ նպատակով մոտ ժամանակներում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստան հրավիրելու մտադրության մասին Պուտինը հայտարարել է նույն ասուլիսում, ինչպես տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը: Ընդգծելով ԼՂ հիմնախնդրի առնչությամբ իր լավատեսական մոտեցումը, Պուտինը հայտնել է. «Չնայած խնդրի դժվարությանը, կողմերը կկարողանան գտնել երկուստեք ընդունելի որոշում: Խնդիրը լուծելու հնարավորություն կա: Մենք ամեն կերպ կաջակցենք, որպեսզի խնդիրը լուծում ստանա եւ մնա անցյալում»:

Անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին ՌԴ նախագահը նույն ասուլիսում հայտարարել է, որ դրանք բարձր մակարդակում են եւ դրական լուրջ զարգացման ընթացքում են: Ասվածը քաղաքական համագործակցության վրա տարածելով հանդերձ Պուտինն ընդգծել է, որ տնտեսական ոլորտը հատուկ ուշադրություն է գրավում. «Ոչ միայն նախատեսած սահմաններին ենք հասել, այլեւ զարգացման լավ տեմպ ենք ապահովում, ընդ որում շատ կարեւոր եւ զգայուն ոլորտներումՙ էներգետիկայի, տրանսպորտի, մեքենաշինության, կապի»:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4