«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը երեկ հայտարարություն է հրապարակել, որում հիշեցնում է իր մտահոգությունը ներքաղաքական ու արտաքին զարգացումների վերաբերյալ, ըստ էության նոր բան չհայտնելով: Հայտարարության թիրախը դարձյալ վարչախումբն է, որ «երկրի ներսում «ձեռքերի ազատություն» ստանալով, խաղասեղանին է դրել եւ տանուլ է տվել Հայաստանի միջազգային վարկն ու հեղինակությունը, նրա տարածաշրջանային նշանակությունը, Հայաստանի որպես ինքնիշխան պետության միջազգային ընկալումը, ծնել է ոչնչով չարդարացված ծանր կախվածություններ...»:
Հակաժողովրդական ռեժիմից, կեղծված սահմանադրական հանրաքվեից բացի հայտարարությունն անդրադառնում է ղարաբաղյան հիմնահարցին եւ ավարտում կարգավորման սեփական տարբերակի ներկայացումով` մերժել «խնդրի փոխզիջումային, խաղաղ եւ արագ կարգավորման ցանկացած այլընտրանք»:
Կ. Դ.