Մոսկվայում «Բասմաննի» շուկայի փլուզումը երեկոյան հայտնի դարձած տվյալներով խլել է 52 մարդու կյանք: Վիրավորների թիվը 32 է: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկացմամբ, տուժածների մեջ եղել է նաեւ հայազգի 25-ամյա Կայծակ Բադալյանը: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, Բադալյանը տեղափոխվել է Մոսկվայի թիվ 1 քաղաքային հիվանդանոց: ՌԴ-ում Հայաստանի դեսպանության դեսպանորդ Աշոտ Մանուկյանը վստահեցրել է, որ զոհվածների ցուցակում միայն մեկ հայկական ազգանուն է եղել:
Պաշտոնական վերջին տվյալների համաձայն փլատակների տակ մնացել է մոտ 40 մարդ, ոչ պաշտոնական տվյալներովՙ 200: