«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2006-02-22 | #33, 2006-02-23 | #34, 2006-02-24


ԱՄՓՈՓ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԽՄԲԱՅԻՆ ԴԱՏԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ, ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

ՔՅՈՒՐՔՉՅԱՆ եւ այլք Դատ. Գործ. թիվ: CV 02-01750 իրենց եւ բոլոր նման կարգավիճակի մեջ գտնվողների կողմից

Հայցվորներՙ ընդդեմ ԱՔՍԱ, ՍԱ. եւ այլք

Պաշտպանյալՙ

ՈՒԶՈՒՆԵԱՆ եւ այլք, Դատ. Գործ. թիվ: CV 05-02596 իրենց եւ բոլոր նման կարգավիճակի մեջ գտնվողների կողմից

Հայցվորներ, ընդդեմ ԱՔՍԱ, ՍԱ եւ այլք, Պաշտպանյալ

Բոլոր նպաստընկալներին, նրանց ժառանգորդներին, պայմանագրերի սեփականատերերին, նրանց ժառանգորդներին եւ բոլոր այն անհատներին, որոնք որեւէ տեսակի հայցեր ունեն կյանքի ապահովագրական պայմանագրերի դիմաց եւ որոնք լրացնում են հետեւյալ պայմանները. 1. Ապահովագրում են ծագումով հայ անհատների կյանքը, 2. Վաճառված են թուրքական Օսմանյան կայսրությունում մինչեւ 1920 թ. դեկտեմբերի 31-ը կամ մինչեւ այնքան ժամանակ, որ թուրքական Օսմանյան կայսրությունը գոյություն ուներ, 3. Վաճառված է Միացյալ Նահանգների Էքուիթըբըլ Կյանքի Ապահովագրական Ընկերակցութեան, Աքսա Ֆրանս Ապահովագրության, Աքսա Ֆրանս Վիի, Լունիոն Մարդկային Կյանքի Ապահովագրական Ընկերության, Փարիզյան Լունիոն Կյանքի Ապահովագրության, Քասս Փաթերնելի, Լա Քոնֆիանսի, Նյու Յորքի Մյուչուըլ Կյանքի Ապահովագրական Ընկերության, Նորդըսդըրն Լեբենի կամ նրանցից որեւէ մեկի նախորդի, հաջորդողի կամ ենթակաների կողմից:

Այս ծանուցագրի նպատակն է տեղյակ պահել հանրությանը խմբային երկու Դատերի կապակցությամբ առաջարկված մի Համաձայնագրի մասին: Այս երկու դատերը ճանաչվում են իբրեւ Քյուրքչյան եւ այլք ընդդեմ Աքսա, ՍԱ, եւ այլք, Դատական գործ համար 02-01750 եւ Ուզունյան եւ այլք ընդդեմ ԱՔՍԱ, ՍԱ, եւ այլք դատական գործ համար 05-02596, բացվածՙ Միացյալ Նահանգների Շրջանային Դատարանում, Կալիֆոռնիայի Կենտրոնական Շրջան: Առաջարկված լուծումը ներկայացված է Լուծման Համաձայնագրում եւ մանրամասնորեն բացատրված Խմբային Դատերի Հավելված Հայտարարագրում եւ Առաջարկված Համաձայնագրում: Սրանք բոլորը կարելի է տեսնել, համակարգչային փոխանցումով ունենալ եւ կամ տպել www. armenianinsurancesettlement.com կայքէջի միջոցով: Այս կայքէջի վրա կարող եք տեսնել նաեւ առաջարկված լուծման կարգավիճակի մասին ընդհանուր տեղեկություններ, ինչպես նաեւ վավերացվելու պարագայում Համաձայնագրին մաս կազմելու միջոցներն ու պայմանները: Այս տեղեկությունները ժամանակ առ ժամանակ լրացվելու են:

Դատական այս գործը պնդում է, որ ԱՔՍԱ, ՍԱ եւ նրաՙ ներկայի ու նախկին գործակից ընկերությունները սխալանքով ձախողվել են հատուցումներ վճարել կյանքի ապահովագրությունների դիմաց, որոնք վաճառված էին 1880-1930 թթ.-ին ծագումով հայ անհատների, թուրքական Օսմանյան կայսրության մեջ: ԱՔՍԱ-ն մերժում է այս պնդումները եւ հավատում է, որ դրանք անճիշտ եւ ապակողմնորոշիչ են: Հայցվորների այս պնդումների դիմաց ԱՔՍԱ-ն պաշտպանողական բազմաթիվ առարկություններ է ներկայացրել: ԱՔՍԱ-ն պնդում է, որ առաջարկված Համաձայնագիրը պետք չէ մեկնաբանել որպես հանցանքի, պատասխանատվության, սխալ գործարք կատարած լինելու, ինչպես նաեւ այս դատերի միջոցով ներկայացված հայցերի ուժականությունը կամ տկարությունը մատնանշող փաստերի ընդունում:

Անմիջապես որ Համաձայնագիրը վավերացվի դատարանի կողմից, ԱՔՍԱ-ն համաձայնվել է վճարել 17.5 միլիոն ամերիկյան դոլար գումար, որը բաժանվելու է հետեւյալ ձեւով. 1. Հայցվորների խմբի անդամներին, որոնք դուրս չեն եկել այս Համաձայնագրից եւ որոնց հայցի դիմումները ներկայացվել են Համաձայնագրի Հիմնադրամի հանձնաժողովին եւ վավերացվել նրա կողմից: 2. Ֆրանսիայում նորաստեղծ բարեգործական հիմնադրամին: 3. Հայցվորների խմբի փաստաբաններին, իբրեւ աշխատավարձ, ծախսերի վերահատուցում, ինչպես նաեւ Համաձայնագրի գործադրության վարչական ծախսերի հատուցում: Առաջարկված Համաձայնագիրը պարտավորություններից ազատում է ԱՔՍԱ-ն եւ նրա հարակից ընկերությունները (ինչպես սահմանված են լուծման Համաձայնագրում) որեւէ եւ բոլոր կյանքի ապահովագրական պայմանագրերի եւ/կամ Ազատկացուցված Հայցերի (ինչպես սահմանված է Համաձայնագրում) նկատմամբ:

Արդարացիության Վերջնական Դատական Ունկնդրությունը տեղի է ունենալու 2006 թ. մայիսի 15-ին, ժամը 10.00-ինՙ մեծահարգ դատաւոր Քրիստինա Ա. Շնայդըրի առջեւ հետեւյալ հասցեումՙ Միացյալ Նահանգների Շրջանային դատարան, Կալիֆոռնիայի Կենտրոնական Շրջան, ճշտելու համար. որՙ 1. Արդյո՞ք առաջարկված Համաձայնագիրը, ինչպես որ ներկայացված է Համաձայնության Պայմանագրում, արդար, պատշաճ ու տրամաբանական է, եւ թե լավագույնս պաշտպանո՞ւմ է հայցվորների խմբի անդամների շահերը: 2. Արդյո՞ք Համաձայնագրի հայցվորների խումբը պետք է վավերացվի իբրեւ այդպիսին Համաձայնության կայացման նպատակների համար: 3.Արդյո՞ք Դատարանը պետք է կայացնի վերջնական հրաման եւ դատավճիռ վավերացնելու Համաձայնագիրը, լուծարելու ԱՔՍԱ-ի դեմ բոլոր առկա հայցերը, նախապաշարումով եւ ըստ արժանիքների հիմքի: 4. Արդյո՞ք Հայցվորների խմբի անդամները պետք է ենթարկվեն պարտավորություններից ազատվելու տրամադրություններին, ինչպես նշված է Համաձայնագրում: 5. Արդյո՞ք Հայցվորների խմբի անդամները ենթակա պետք է լինեն դատական մնայուն արգելման, որ, ի միջի այլոց, արգելում է Հայցվորների խմբի անդամներին դատական թղթածրար բանալու, նման գործի նախաձեռնելու, դատական հետապնդում կատարելու, իբրեւ հայցվորների խմբի անդամ միջամուխ կամ մասնակից լինելու որեւէ այլ դատական գործի մեջ անկախ նրա իրավական շրջանից եւ անկախ դատական այդ գործերի դրդապատճառներից, նրանց ներկայացրած փաստերից կամ պարագաներից: 6. Արդյո՞ք Դատարանը պետք է վավերացնի փաստաբանների աշխատավարձի ու ծախսերի փոխհատուցման դիմումները: 7. Արդյո՞ք Դատարանը պետք է վավերացնի Հայցվորների խմբի ներկայացուցիչների անհատական հատուցման դիմումները, որոնք ներկայացված են նրանց փաստաբանների կողմից: Հենց որ դատարանը վավերացնի առաջարկված Համաձայնագիրը, բոլոր հայցերն արդեն պատասխանատվությունից ազատված ԱՔՍԱ-ի դեմ նույնպես պիտի ազատկացուցվեն:

Եթե Հայցվորների խմբի անդամ եք, կարող եք Ձեր ընտրությամբ ազատվել այս Համաձայնությունից, ինչպես որ մանրամասնորեն բացատրված է Խմբային Դատի Հավելված Հայտարարագրում: Հայցվորների խմբի բոլոր այն անդամները, ովքեր նախընտրում են դուրս գալ այս Համաձայնությունից, ենթակա չեն լինելու դատական վերջնական վճռի տրամադրություններին: Եթե նախընտրել եք դուրս գալ առաջարկված Համաձայնագրից, ապա այդ մասին պետք է գրավոր տեղեկացնեք: Հավելված Խմբային Հայտարարագրի համաձայն, դուրս գալու Ձեր այդ դիմումնագիրը պետք է ժամանակին եւ կանոնավոր ձեւով հղեքՙ նշելով կյանքի ապահովագրական յուրաքանչյուր պայմանագիր, որի կապակցությամբ Դուք հայց(եր) ունեք: Ձեր այդ դիմումնագրերի հղման թվականը պետք է լինի ոչ ուշ, քան 2006 թ. ապրիլի 14-ը, եւ առաքվեն հետեւյալ հասցեինՙ Kabateck Brown Keller LLP and Geragos & Geragos, 350 South Grand Avenue, 39 th Floor., Los Angeles, California 90071, U. S. A.: Յուրաքանչյուր դիմումնագրում պետք է նշված լինի. 1. Ձեր անունը, ներկայիս Ձեր հասցեն եւ հեռախոսի համարը: 2. Տեղեկություններ կյանքի ապահովագրական պայմանագրի կամ պայմանագրերի մասին, որոնց կապակցաբար ցանկանում եք բացառվել Համաձայնագրի Հայցվորների խմբից: Կարող եք, օրինակ, նշել պայմանագրի համարը, թվականը, պայմանագրի տիրոջ անունը, ապահովագրվածի անունը, անունը այն վայրի, որտեղ պայմանագիրը վաճառված է եւ կամ պայմանագրի վրա նշված ապահովագրյալ գումարը, 3. Գրավոր հավաստիացում, թե ուզում եք բացառվել եւ չստանալ որեւէ հատուցում այս Համաձայնագրից: Առաջարկված Համաձայնագրից եթե բացառում չպահանջեք եւ եթե ցանկանաք առարկել Համաձայնագրի տրամադրություններին, Ձեր գրավոր առարկությունը պետք է հղեք ոչ ուշ, քան 2006 թ. ապրիլի 14-ը, հետեւելով ցուցումներին, որոնք նշված են Հավելված Խմբային Հայտարարագրում:

Այս Ծանուցագիրը պարզապես ամփոփում է: Համաձայնագրի մանրամասնությունները, ներառյալ Համաձայնագրին մաս կազմելու միջոցները եւ պայմանները բացատրված են Հավելված Խմբային Հայտարարագրում, որ կարող եք տեսնել, համակարգչային փոխանցումով ունենալ եւ կամ տպել այցելելով (www.ArmenianInsuranceSettlement.com) կայքէջը: Համաձայնագրի մի օրինակ կարող եք նաեւ տեսնել դատարանի Դիվանակալի Գրասենյակումՙ Միացյալ Նահանգների Շրջանային Դատարան, Կալիֆոռնիայի Կենտրոնական Շրջան:

Խնդրում ենք երբեք չզանգահարել Դատարան կամ Դատարանի Դիվանակալին հավելյալ տեղեկություն ստանալու համար:

ՀՐԱՄԱՆՈՎՙ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4