«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2006-02-22 | #33, 2006-02-23 | #34, 2006-02-24


ՋԵԿ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

«Եսՙ ամերիկաբնակ գործարար Ջեկ Բերբերյանս, խոր վրդովմունքով տեղեկացա ս. թ. փետրվարի 15-ին «Հայլուր» լրատվական ծրագրով հեռարձակված ստահոդ եւ խեղաթյուրված ռեպորտաժի մասինՙ կապված «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանն իմ կողմից տրամադրված գումարների ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ»:

Սրանք տողեր են ամերիկահայ բարերար Ջեկ Բերբերյանիՙ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին ուղղված նամակից: Խոսքը վերաբերում է փետրվարի 15-ին «Հայլուր» լրատվական ծրագրով հեռարձակված ռեպորտաժին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության մասին, որի տնօրենների խորհրդի նախագահն է Ջեկ Բերբերյանը:

Հիշեցնենք, որ, ըստ ռեպորտաժի, «Հայաստանի պատանեկան նվաճումների» ղեկավար Արմինե Հովհաննիսյանն Ամերիկայում հանգանակված բարեգործական գումարներն օգտագործել է ամուսնու (Րաֆֆի Հովհաննիսյան) քաղաքական գործունեության մեջ:

Եթե «Հայլուրը» չհերքի տարածած տեղեկատվությունը, ամենայն հավանականությամբ, Ջեկ Բերբերյանը եւ Արմինե Հովհաննիսյանը կդիմեն դատարան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4