ԿԱՊԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի քաղաքապետարանի դիմացի հրապարակում մոտ ժամանակներս կտեղադրվի հուշարձան-կոթող: Այդ նպատակով համայնքի բյուջեից կտրամադրվի 5 մլն դրամ: Կոթողը կունենա 2 մ բարձրություն, որի վրա կլինեն ծնունդով կապանցիներ Հայաստանի առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի եւ 17-րդ դարի ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Գ Տաթեւացու (Խոտանանցի) կիսանդրիները: Նրանց շարքը կհամալրեն հանքափորի ու մայրությունը խորհրդանշող քանդակներ:
Հուշարձան-կոթողը կտեղադրվի ճիշտ այնտեղ, ուր տասնամյակներ շարունակ եղել է սոցիալիզմի առաջնորդ Լենինի կիսանդրին: Այն պայթեցվել է 80-ականների վերջերին, ուր մինչ այսօր կանգուն է դատարկ պատվանդանը: Հինգ հազ. դոլար արժողության հուշարձան-կոթողի հեղինակը ճանաչված քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է: