«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2006-02-22 | #33, 2006-02-23 | #34, 2006-02-24


ԹՈՓԱԼՈՎԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՀԵՏՆԱՊԱՀԻ ԴԵՐՈՒՄ

Ինչպես երեւում է, մեկօրյա հանգիստը բարերար ազդեցություն էր ունեցել Լինարեսի շախմատի մրցաշարի մասնակիցների վրա: Չորրորդ տուրում կայացած չորս պարտիաներից երեքն արդյունավետ ելք ունեցան: Նման արդյունավետություն գրանցվել էր առաջին երկու տուրերում:

Չորրորդ տուրի միակ ոչ-ոքին իր հաշվին գրանցեց Լեւոն Արոնյանը: Թեեւ նրա մրցակիցը հետնապահներից մեկն էր` իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն, սակայն Արոնյանին չհաջողվեց սեւերով հաղթել: Չորս տուրից հետո հայ գրոսմայստերը 2 միավորով Վասիլի Իվանչուկի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:

Իսկ աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են Պյոտր Սվիդլերն ու Պետեր Լեկոն, որոնք մրցաշարում իրենց 3-րդ հաղթանակները տոնեցին: Լեկոն սպիտակներով հաղթեց Իվանչուկին, իսկ Սվիդլերը պարտության մատնեց Բաքրոյին:

Առայժմ անհաջող է խաղում աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովը, որը դեռեւս չի ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Բուլղարացի գրոսմայստերը մրցաշարում իր երկրորդ պարտությունը կրեց` սպիտակ խաղաքարերով զիջելով Թեյմուր Ռաջաբովին: Վերջինիս համար դա առաջին հաղթանակն էր: Իսկ Թոփալովը Վալյեխոյի հետ մեկ միավորով եզրափակում է աղյուսակը: 1,5-ական միավոր են վաստակել Էթիեն Բաքրոն ու Թեյմուր Ռաջաբովը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4