«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2006-02-23 | #34, 2006-02-24 | #35, 2006-02-25


ԱԼԻԵՎԻ ՄԻՏՔԸ ՏԵՂԱՊՏՈՒՅՏ Է ՏԱԼԻՍ

Վաշինգտոնում կայանալիք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահը հարկ է համարել կրկին բարձրաձայնել վաղուց որդեգրած մոտեցումը. «Մենք ոչ մի դեպքում չենք համաձայնի Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատմանը: Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունն ու խաղաղ կյանքը կարող են ապահովված լինել, բայց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քննարկման խնդիր չէ: Ադրբեջանն իր դիրքորոշումից չի հրաժարվի»: Թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիեւն ասել է, որ Պրահայի գործընթացով հիմնախնդրի կարգավորման ձեւաչափը «խաղաղ կարգավորման երաշխիք է», քանի որ ապահովում է փուլային եղանակով խնդրի լուծում: Իսկ խնդրի լուծումն Ալիեւը տեսնում է անվտանգության գոտուց հայկական ուժերի դուրսբերման, ԼՂ-ում բնակվող հայերի ու ադրբեջանցիների, որոնք պետք է վերադառնան նախկին բնակության վայրերը, անվտանգության ապահովման, խաղաղարար ուժերի տեղակայման եղանակով: Եվ միայն այդուհետեւ, Ալիեւի կարծիքով, Հայաստանն ու Ադրբեջանը կբանակցեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ:

Հայկական կողմի դիրքորոշումն այս մոտեցումը չի ներառում, ավելինՙ ԼՂ կարգավիճակի հստակեցումն է առաջնայինը հայկական կողմի համար:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4