«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2006-02-23 | #34, 2006-02-24 | #35, 2006-02-25


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ «ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԱՏՆԵՇ» ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Բաքվում քննարկումներ են սկսվել Հայաստանի սահմանի երկայնքով «պատնեշ» կառուցելու հնարավորության հարցի առնչությամբ: «Պանարմենիան» ինտերնետային կայքէջը մեջբերում է Բաքվի «Էխո» թերթի հրապարակումներից մեկի այն մասը, որտեղ խոսվում է «վաղ թե ուշ սահմանային պարիսպ կառուցելու անհրաժեշտության» մասին:

Ըստ թերթի, պարիսպը կպաշտպանի հայերի «հերթական նախահարձակումից, ինչպես նաեւ Ադրբեջանի ժողովրդին եւ հատկապես մատաղ սերնդին թույլ չի տա մոռանալ Երեւանի հանցավոր ծրագրերի մասին»: Պատնեշ կառուցելու առաջարկությունը պաշտպանում են բազմաթիվ հասարակական գործիչներ եւ Միլլի մեջլիսի պատգամավորներ, ընդգծելով, որ պատնեշը կունենա ավելի շուտ հոգեբանական նշանակություն: Խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնախմբի մշտական անդամ Զահիդ Օրուջը «սահմանազատիչ պատի» կառուցումը համարում է անհրաժեշտություն, նշելով, որ «երկու կողմերի հաշտության համաձայնագրի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թերեւս հարթվի, բայց հոգեբանական մակարդակով հազիվ թե ինչ-որ բան փոխվի»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4