Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 24-ի հրամանագրով նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավարը վերջերս հիմնել է «Նոր երկիր» կուսակցությունը, որի գլխավոր նպատակն է հռչակվել մինչեւ 2015 թ. Եվրոմիությանը Հայաստանի անդամակցությունը: Հավանաբար այս օրերին աշխատանքից ազատվելը կապված է արդեն մարտի 18-ին ծրագրված նոր կուսակցության հիմնադիր համագումարն անցկացնելու հետ: