Ինչպես տեղեկացանք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից, նախարար Վարդան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Էնթոնի Քենթոշին: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Մեծ Բրիտանիայի այն նախաձեռնությունը, համաձայն որի վերջինս 2005-2015 թթ. ընթացքում պարտավորվել է մարել Զարգացման միջազգային գործակալության (IDA) հանդեպ 31.12.03 թ. դրությամբ Հայաստանի ունեցած պարտքի 10%-ը: Այդ չափով հատկացված դրամաշնորհները պետք է ուղղվեն Հայաստանում աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերին եւ սոցիալական հատվածի բարելավմանը: Տեղեկացվել է, որ 2006 թ. հունվարի 11-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն իսկ կատարել է առաջինՙ 2005 թ. համար նախատեսված գումարի հատկացումըՙ 826 հազար դոլար: Իսկ 2006 թ. համար հատկացվելիք գումարըՙ մոտ 1 մլն ԱՄՆ դոլար, կտրամադրվի այս տարի:
Ա. Մ.