«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2006-02-23 | #34, 2006-02-24 | #35, 2006-02-25


ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԵԼ Է ԿԵՆԴԱՆԻ ԹՌՉՆԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Հավանական է երկրում թռչնագրիպի առկայությունը

Վրաստանի գյուղատնտեսության եւ արդյունաբերության նախարար Միխայիլ Սվիմոնիշվիլու տրամադրած տեղեկատվության համաձայն, երեկվանից երկրում արգելվել է կենդանի թռչնի առեւտուրը: Արգելքի վերահսկումը, համապատասխան գերատեսչությունների հետ համատեղ, իրականացնելու է ներքին գործերի նախարարությունը:

Որոշումն, ինչպես տեղեկացնում է «Civil.ge» գործակալությունը, փետրվարի 23-ին Աջարիայի Ադլիա գյուղում երկու թռչնի անկման փաստով է բացատրվում: Հայտնաբերված կարապներից մեկը, համաձայն նախնական տվյալների, վարակված է եղել թռչնագրիպով: Վրաստանի վարչապետի խոսքերով, Լոնդոն եւ Վենետիկ ուսումնասիրման ուղարկված նմուշների վերջնական պատասխանը կստացվի 2-3 օրից:

Ն.Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4