«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2006-02-23 | #34, 2006-02-24 | #35, 2006-02-25


ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը ընդունում են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային II փառատոնի կազմակերպչական աշխատանքների գլխավոր համակարգողի հայտ

Փառատոնը սկսվում է 2006 թ. հունիսի 23-ին եւ ավարտվում է 2006 թ. հունիսի 30-ին:

Հայտի նպատակըՙ իրականացնել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական II փառատոնի հետեւյալ աշխատանքներըՙ

- մասնակիցների դիմավորում եւ ճանապարհում

- հյուրանոցի ապահովում

- սննդի կազմակերպում

- փոխադրամիջոցի ապահովում

- փառատոնի հաստատված ծրագրի համաձայնՙ միջոցառումների, ինչպես նաեւ մասնակիցների տեղափոխման ժամանակացույցի, բեմահարթակների զբաղվածության գրաֆիկների կազմում եւ ապահովում

- մասնակիցների համար մշակութային ծրագրերի իրականացում /էքսկուրսիա, կլոր սեղաններ, բանավեճեր, ստեղծագործական հանդիպումներ/

- միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ ձայնային, լուսային եւ համանման սարքավորումների ապահովում

- հասարակայնության հետ կապերի ապահովում

Հայտը պետք է ներառի հետեւյալ տեղեկությունները.

1. Կազմակերպության պաշտոնական անվանումը կամ կազմակերպչի անուն, ազգանունը.

2. Կազմակերպության իրավաբանական հասցեն

3. Հեռախոսահամարը (ները).

4. Կազմակերպության էլ.փոստի հասցեն.

5. Եթե կազմակերպությունն ունի ինտերնետային էջՙ վերջինիս հասցեն.

6. Կազմակերպության գործադիր ներկայացուցչի անունը եւ պաշտոնը.

7. Կազմակերպության առաքելությունը (ինչպես ներկայացված է պաշտոնական գրանցման փաստաթղթերի մեջ).

8. Կազմակերպության պետական գրանցման պատճենը.

9. Եթե կազմակերպությունն աշխատանքների կազմակերպման բնագավառում նման փորձ ունի, ապա նկարագրել ըստ սյունակի.

- Գործունեության ծավալման տարեթիվը

- Գործունեության նկարագրությունը

- Ձեռքբերված արդյունքները

- Կատարված աշխատանքների վերաբերյալ տրված եզրակացությունները (նշել կազմակերպության անվանումը կամ անձի անուն, ազգանունը)

10. Ներկայացնել հիմնահարցի վերաբերյալ Ձեր նախնական պատկերացումները: Հետեւյալ հարցադրումների շուրջՙ Ձեր գաղափարները, մոտեցումները:

- Աշխատանքների կազմակերպման հիմնախնդիրը /2 էջից ոչ ավելի/

- Նախատեսվող ձեռքբերումները եւ ազդեցությունը /1 էջից ոչ ավելի/

- Համագործակցող կառույցների դերը (եթե կան այդպիսիք) (կես էջից ոչ ավելի)

Հայտը ներկայացնել տպագիր, կնքված եւ ստորագրվածՙ կազմակերպության ղեկավարի կողմից: Ժամանակին չներկայացված հայտերը քննարկման ենթակա չեն:

Մրցութային հանձնաժողովի որոշումները կայացվում են կոլեգիալ քննարկումների արդյունքում: Ընտրվում են այն հայտերը, որոնք հանձնաժողովի անդամների պրոֆեսիոնալ տեսանկյունից առավելագույնս համապատասխանում եւ բավարարում են առաջադրված պայմաններին եւ չափանիշներին: Հանձնաժողովի որոշումների մանրամասները եւ դրանց հիմնավորումները հրապարակման ենթակա չեն:

Հայտի ներկայացման ժամկետը: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի կազմակերպչական աշխատանքները համակարգել ցանկացողները կարող են դիմել մինչեւ մարտի 6-ը, ժամը 17.00, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, հետեւյալ հասցեովՙ

375001 ք. Երեւան, Սարյան 22, 16-րդ հարկ, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի աշխատակազմ, հեռ: 53.72.43, 53.72.83 ֆաքս: 53.72.83, E-mail: mekazg@web.am Web-site: www.mekazg.am


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4