Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը փետրվարի 24-ին ամերիկյան լեգեոնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ վերջին խաղաղ հեղափոխությունները, այդ թվում Վրաստանում եւ Ուկրաինայում, դեռ սկիզբն են: «Civil.ge» ինտերնետային կայքէջի փոխանցմամբ, ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են Բուշի խոսքերը, թե լինելով «վարդյա», «նարնջագույն» ու էլի մի քանի գունավոր հեղափոխությունների վկաները, «մենք չենք հանգստանա, քանի դեռ խոստացված ազատություն չեն ձեռք բերել աշխարհի բոլոր ժողովուրդները»:
Սա թերեւս անուղղակի վկայում է նման հեղափոխությունների ծագման կամ կայացման հարցում Մ. Նահանգների որոշակի օժանդակության մասին, հատկապես հետխորհրդային տարածքում:
Ա. Հ.