«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2006-02-24 | #35, 2006-02-25 | #36, 2006-02-28


ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՓԱԿՎԱԾ Է

Փետրվարի 26-ին ավարտվեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի իններորդ համաժողովը Պորտո Ալեգրեում (Բրազիլիա): Այն արդյունավորվեց տարբեր թեմաների բուռն ու հետաքրքրական քննարկումներով, նոր կապերի ու ծրագրերի հաստատմամբ:

Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, որ 15 տարիներ հանդես էր գալիս որպես համաժողովի ատենապետ, փոխարինեց Բրազիլիայի լյութերական եկեղեցու նախագահ, Ուոլտեր եպիսկոպոս Ալդմանը: Իր փակման խոսքում Արամ Ա կաթողիկոսը եկեղեցիներին ու աշխարհի ժողովուրդներին կոչ արեց միասնաբար աշխատել այնպիսի աշխարհի համար, որտեղ կրոններն ու ազգերը կարող են միասնաբար ապրել սիրո եւ եղբայրության մթնոլորտում:

ԵՀԽ կենտրոնական վարչությունը, որի կազմում են նաեւ հայ հոգեւորականներ ու երկու տիկնայք, առաջիկա հավաքը նախատեսել է օգոստոսին` հաստատված ծրագրերին գործնական ընթացք տալու համար:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4