Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ռումինիայի ընտրանու հետ հանդիպումով կմեկնարկի կիպրոսյան միջազգային մրցաշարում: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 19.00-ին: Նույն օրը կկայանա նաեւ մեր խմբում ընդգրկված Կիպրոսի եւ Սլովենիայի հավաքականների մրցավեճը: Մյուս խմբում կմրցեն Ֆինլանդիա-Ղազախստան, Հունաստան-Բելառուս զույգերը: Հաջողության դեպքում Հայաստանի հավաքականը մարտի 1-ին ուժերը կչափի Կիպրոս-Սլովենիա զույգի հաղթողի հետ: Իսկ զույգերում անհաջողության մատնված հավաքականները կմրցեն միմյանց հետ:
Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը հատուկ չվերթով Կիպրոս է մեկնել փետրվարի 26-ին: Մրցաշարին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը հրավիրել է հետեւյալ 20 ֆուտբոլիստներին. դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Կարեն Դոխոյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Արտաշես Բաղդասարյան, Վալերի Ալեքսանյան, կիսապաշտպաններ` Աղվան Մկրտչյան, Համլետ Մխիթարյան, Կարեն Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, Սամվել Մելքոնյան, Արմեն Տիգրանյան, Լեւոն Փաչաջյան, Արթուր Ոսկանյան, հարձակվողներ` Արա Հակոբյան, Արամ Հակոբյան, Գալուստ Պետրոսյան, Արամ Ոսկանյան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ