«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2006-02-25 | #36, 2006-02-28 | #37, 2006-03-01


«ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ»

Հայտարարում է Գագիկ Ավետյանը

Վեցերորդ վարչության աշխատակիցները երեկ առավոտյան 11:00-ին խուզարկել են ԱԺ պատգամավոր, ՕԵԿ անդամ Գագիկ Ավետյանի եւ նրա ձեռներեց բարեկամների բնակարաններըՙ գտնելու պատգամավորի նախկին բիզնեսի հետքերը: Մինչ 2003 թվականը Ավետյանը ավտոմասերի ներկրմամբ է զբաղվել: Ներկայացվածը երեկ խորհրդարանում հայտարարությունների ժամին բարձրաձայնեց ինքըՙ Գագիկ Ավետյանը, վստահեցնելով, որ խուզարկումը Բուզանդի փողոցի բնակիչների հարցով ՍԴ դիմողների ցուցակում իր ստորագրության առկայության պատասխանն է. «Սեփական կարծիքի համար պատգամավորին ճնշում են»:

Փաստելով, որ լսվում են իր հեռախոսները, Ավետյանը կարծիք հայտնեց, որ ճնշման պատվերը վերեւներինն է եւ եթե շարունակվեն ճնշումները իր եւ իր հարազատ- բարեկամների հանդեպ, ապա ստիպված կլինի ասուլիսներ հրավիրել եւ անուններ հրապարակել:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4