«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2006-02-25 | #36, 2006-02-28 | #37, 2006-03-01


ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԼԵԶՎԱԿԱՆ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Վերջին օրերին Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների հայ դատավորների գործունեությունը դադարեցնելու մասին Վրաստանի կենտրոնական իշխանությունների որոշումը փետրվարի 26-ին քննարկվել է Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների նիստում: Մտավախություն ունենալով, որ վրացերենին չտիրապետելու պատրվակով հայ դատավորների գործունեության դադարեցումը կարող է պատճառ դառնալ հետագայում հայ այլ պաշտոնյաներին աշխատանքից ազատելու համար, քննարկման մասնակիցները որոշում են ընդունել: «Ա-ինֆո» գործակալությունից ստացված հաղորդագրության համաձայն, վերջիններս որոշել են Վրաստանի իշխանությունների եւ միջազգային հանրության առջեւ կրկին բարձրացնել Սամցխե-Ջավախքում հայերենին պետական լեզվի կարգավիճակ տրամադրելու հարցը: Մասնակիցները հանգել են այն եզրակացության, որ միայն այս դեպքում կարելի է հայ պաշտոնյաներին ապահովագրել կամայականություններից, ինչպես նաեւ հայ ազգաբնակչության կենսագործունեության համար լեզվական նպաստավոր պայմաններ ստեղծել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4