Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ սկսեց Կիպրոսի միջազգային մրցաշարըՙ 0-2 հաշվով զիջելով Ռումինիայի ընտրանուն: 72-րդ րոպեին հաշիվը բացեց ռումինացի Վասիլ Մաֆտեյը: Իսկ խաղավարտից 3 րոպե առաջ Ռազվան Կոչիսը կրկնապատկեց հաշիվը: Մեր խմբում ընդգրկված Կիպրոսի եւ Սլովենիայի հավաքականների մրցավեճն ավարտվեց վերջինիս հաղթանակով (1-0): Այսպիսով, այսօր Հայաստանի հավաքականն իր վերջին հանդիպումը կանցկացնի կիպրոսցի ֆուտբոլիստների հետ: Իսկ խմբի հաղթողը կորոշվի Ռումինիայի եւ Սլովենիայի հավաքականների մրցավեճում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ