«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2006-02-28 | #37, 2006-03-01 | #38, 2006-03-02


ԹՈՒՐՔԻԱՆ ԱՊԱՎԻՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ

Թուրքական կառավարությունն Իսրայելին է դիմել աշխարհում Թուրքիայի վարկի բարելավմանը նպաստելու խնդրանքով, գրում է իսրայելական առաջավոր թերթերից «Եդիոթ ահրոնոթը»:

Թուրքական արտգործնախարարության հրավերով Իսրայելի արտգործնախարարության տեղեկատվական բաժնի գլխավոր տնօրենի տեղակալն Անկարայում մասնակցել է «Հասարակական ժողովրդավարություն» թեմայի շուրջն անցկացված համագումարին, որին հրավիրված են եղել նաեւ մասնագետներ Հոլանդիայից, Գերմանիայից, Կանադայից եւ Մ. Նահանգներից:

Եվրոմիությանն անդամակցելու նախօրեին Թուրքիան խիստ անհանգստացած է բարելավելու աշխարհում իր բացասական վարկը, որն առավել դիպուկ ներկայացված է «Կեսգիշերային ճեպընթացը» ֆիլմում: Իսրայելի փորձից դասեր քաղելով, Թուրքիան ցանկանում է աշխարհին ներկայանալ որպես արեւմտյան չափանիշներով արդիական եւ լուսավորյալ երկիր:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4