Չորեքշաբթի ԵՊՀ իրանագիտության ամբիոնում տեղի է ունեցել նիստ, որը հայտարարություն է հրապարակել ի դատապարտություն բոլոր կրոններին պատկանող սրբավայրերի պղծման եւ իսլամի մարգարեի նկատմամբ ծաղրանկարային սանձարձակության, որ տեղ է գտել եվրոպական մի շարք թերթերում: Հանդիպմանը ներկա ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ Ռեզա Աթուֆին նշել է աշխարհի բոլոր ժողովուրդների կրոնական արժեքների նկատմամբ հարգալից վերաբերմունքի անհրաժեշտության մասին: «Կրոնական սրբությունները պատկանում են ողջ մարդկությանը», ասել է նա, հավելելով, որ բարոյականության, մտքի ու խղճի տեր մարդկանց պարտականությունն է պահպանել այդ ժառանգությունը:
Ս. Մ.